Արխաիկ դարաշրջանի Հունաստանը

1.Պատմել արխաիկ դարաշրջանի Հունաստանի մասին:
Արխաիկ դարաշրջանում հույները ստեղծեցին ինքնիշխան քաղաք-պետությւոն` պոլիս: Պոլիսը ձևավորվեց միևնույն երկրամասի ցեղերի միավորման հետևանքով, որի պատճառը համատեղ պաշտպանության և կառավարման անհրաժեշտությունն էր իսկ միավորման  հիմքը ընդհանուր բարբարը, աստվածների և նախնիների պաշտամունքը: Կարևոր էր նաև ընդհանուր  տնտեսական շահը` առևտուրը, շուկան, արհեստերը: Երկրամասի կենտրոնական բնակավայրերը վերածվեցին պոլիսների` Մեգարա, Կորնթոս, Աթենք:
Այդ դարաշրջանում լայն տարածում գտավ երկաթը, որը փոխարինեց բրոնզին: Ք. ա. VIII-VI դ. Հունաստանում կար մոտ 70-ից ավել արհեստ: Ստեղծվեցին աշխատանքի նոր գործիքներ` երկաթե արորը, տափանը, մանգաղը, կալսիչը: Կառուցվեցին ջրանցքներ: Մեծ նշանակություն ստացավ ձիթապտղի և խաղողի մշակությունը: Այդ ամենը նպաստեց առևտրի զարգացմանը: Գյուղացիների և արհեստավորների ստացած արդյունքն սկսեց վերածվել ապրանքի: Խոշոր բնակավայրերի հրապարակները դարձան շուկաններ: Զարգացավ ցամաքային և ծովային առևտուրը: Հույները նվաճեցին Էգեյան ծովի և Միջերկրականի ավազնը: Շուկայական գների տատանումների հետևանքով ոմանք հարստաում էին, իսկ ոմանքել կորցնում ունեցվածքը, վերջիններս փողի դիմաց դրավ էին դնում իրենց հողակտորը, ըտանիքի անդամներին: Պարտքը չվճարելու դեպքում նրանք վերածվում էին պարտային ստրուկների: Դրան հակառակ ձևավորվել էր ավագանու մի նեղ վերնախավ (էվատրիդներ), որը շատ հարուստ էր և իր ձեռքն էր առել իշխանությունը: Վերնախավի փոքրիկ խմբի կառավարումը կոչվում է խմբիշխանություն (օլիգարխիա): Նրանց նկատմամբ ընդդիմադիր ուժը դեմոսն էր: Ք. ա. VIIդ. սկզբին դեմոսը հաղթեց և սկսվեց կառավարման նոր համակարգ` ժողովրդավարություն (դեմոկրատիա): Դեմոսի առաջնորդները կոչվում էին տիրաններ, իսկ կառավարման ձևը` տիրանիա: Տիրանները վերացնում էին պարտային ստրկությունը, ավագանու հաշվին հող տալիս չունևոր գյուղացիններին: Բացասական կողմն այն էր, որ ժամանակի ընթացքում նրանք սկսեցին չարաշահել իշխանությունը և դեմոսը իր պայքարն ուղղեց տիրանների դեմ: Ք. ա. VI դ. կեսերին հաստատվեց ժողովրդավարությունը:
Ք.ա VII-VI դ. նշանավորվեցին հունական մեծ գաղութացմամբ, որի հիմնական պատճառը տնտեսական էր` սովո, հացահատիկի պակասը: Կարևոր էր նաև քաղաքական գործոնը: Պոլիսների ներսում պայքարը էվպատրիդների և տիրանների դեմ բերում էր նրան, որ պարտվածը լքում էր հայրենիքը և օտար ափերում հիմնում գաղութ: Հույները յուրացրեցին նախ Հարավային Իտալիան, հետո` Սիցիլիան, Հարավային Ֆրասիան և Իսպանիան: Գաղութների մի մասն ինքնիշխան էր, իսկ մյուս մասը ենթակայ էր մայր քաղաքին:

2.Տալ հետևյալ բառերի բացատրությունը.
արխաիկ-վաղնջական
պոլիս-քաղաք-պետություն
դեմոս-ժողովուրդ
պարտային ստրուկ-պարտքը չվճարելու դեպքում ընտանիքի գրավ դրված անդամը դառնում է պարտային  ստրուկ
էվպատրիդներ-ավագանի
օլիգարխիա-խմբիշխանություն
դեմոկրատիա-ժողովրդավարություն
տիրան-դեոսի առաջնորդ
տիրանիա- կառավարման ձև

3.Դիտել մուլտֆիլմը «Տրոյայի կործանումը, Ոդիսևսի արկածները»

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն 6-րդ դասարան/ էջ 67-71/

Оставьте комментарий