Մարդ և հասարակություն

Բնությունը ստեղծվել է, որ նրա մեջ ապրեն կենդանիները՝ այդ թվում նաև մարդիկ։ Բայց կան մարդիկ, որոնք ուղիղ իմաստով կենդանի են, որոնք չեն հասնակում և փողի համար պատրաստ են փչացնել իրենց շրջապատը և հասարակությունը։ Բայց նաև կան մարդիկ, որոնք դեմ են այդպիսի մարդկանց։ Ես ինքս բնապահպան եմ և չեմ ուզում, որ մեր բնությունը փչացնեն ուղիղ իմաստով կենդանիները։ Մարդիկ լինում են տարբեր ձևի՝ տեսքով, մարմնի գույնով, սեռով և գեղեցկությամբ։ Բայց ոչ մի բան չի խանգարում նրանց, որ նրանք կոչվեն մարդ։ Բոլորս ել ուզում ենք տարբերվել հասարակությունից՝ մի բան առավել լինելով, և դա խանգարում է մարդկանց ապրել՝ ինչպես նրանք ցանկանում են։ Մեկը դառնում է ամենաուժեղը, մյուսը իր ամբողջ մարմնի վրա անում է դաջվածք։ Բայց ինչու, եթե կարելի է ապրել առանց տարբերվելու։ Ես նկատի չունեմ, որ մարդ թողնի երազանքը, ամենևին ոչ, եթե մարդ ցանկություն կամ նպատակ ունի դա անելու թող անի, բայց նա դա անում է տարբերվելու համար։ Ես համաձայն չեմ։ Եկեք արպենք հանգիստ և առանց տարբերվելով։

Оставьте комментарий