Հայոց պատմություն

1. Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

19 — րդ դարի վերջին և 20 — րդ դարի սկզբին բոլոր աշխարհամասերում ստեղծվեցին զանազան կապեր, այսպես ձևավոևվեց համաշխարհային շուկան։ Բացի տնեսական գործոններից միջազգային հարաբերությունների վրա սկսեցին ներազդել նաև տարբեր հասարակության կողմից ձևավորված շարժումներ և համաշխարհային կազմակերպություններ։ Դրանցից հատկապես առանձնանում էր խաղաղության կողմնակիցների շարժումը։ Անգամ անուն ունեին, Պացիֆիստներ։ Նրանք վսահ էին, որ խաղաղությունն այլընտրանք չունի, բոլոր հակամարտությունները պետք է լուծել բանակցությունների միջոցով։ 1863թ․ — ին ստեղծվեվմիջազգային ընկերությունը։ Նրանց նպատակն էր օգնել պատերազմների և բնական աղետների (ջրհեղեղների, ցունամիների, փոթորիկների) ժամանակ տուժածներին։ Ժամանակի պետությունները նույնպես ձգտում էին իրենց հարաբերությունները կարգավորելու խաղաղության սկզբունքով: Սակայն փոխհամաձայնությունը և զիջումները միջազգային հարաբերություններում չդարձան գերակշռող: Հետագայում սահմանվեցին կանոններ պատերազմի համար, պետք է մարդասիրաբար վերաբերվեին վիրավորներին, չօգտագործեին թունավոր զենքեր և այլն:

4. Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:

Թուրքերը ուզում էին Ռուսական կայսրությունում բնակվող թուրքալեզու, մահմեդական և մյուս ժողովուրդներին տրամադրել ռուսների դեմ և հետո ապագայում միավորել նրանց <<Մեծ Թուրանի>> մեջ։ Պանթույուրքական այդ ծրագրի իրագործման մեջ շատ մեծ և լուրջ խոչնդոտ էին հայերն ու Հայաստանը։ Հետևաբար Օսմանյան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից մեկն էր հայերի բնաջնջումը։ Ռուսաստանը ուներ մեծ ակնկալիքների Թուրքիայի հետ ռազմի դաշտում հերթական բախումից։ Նա ձգտում էր ընդլայնել իր ազդեցության ոլորտները սևծովյան նեղուցների և Կ․ Պոլսին տիրանալ, Արևմտյան հայաստանը նվաճել և իր դիրքերն ամրապնդել Իրանում։

3. Հիմնավորել ՝Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը:

Սկսենք ամենապարզ պատճառից՝ նրանք երկուսն էլ ուզում էին աշխարհը նվաճել, ունեին նույն նպատակը։ Գերմանիային հաջողվեց Օսմանյան Թուրքիային դարձնել իր դաշնակիցներից մեկը։ Գերմանիան խոստացավ Թուրքիային աջակցել Անռանռի դեմ պատերազմի ժամանակ։ Գլխավոր պատճառը որ նրանց դրդում էր երիտթուրքերին նույնպես ներքաշվել պատերազմի մեջ՝ թուրքական և ռուսական հակամարտությունն էր։

4. Ներկայացնել ռուսական զորքի Վանից անսպասելի նահանջի հետևանքները:

1915թ․ — ին Ռուս — Կովկասյան բանակը գարնանը գրավեց Թավրիզը և Վանը։ Ռուսաստանի զորամասերը և հայկական կազմավորական ուժերը հասան մինչև Մուշի և Թբիլիսիի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները։ Ինչքան էլ, որ անսպասելի էր Վանի զորախումբը 1915թ․ հուլիսին նահանջեց։

Առաջադրանք 2

Հայաստանը և հայ ժողովուրդը Առաջին աշխարհամարտի տարիներին:

Համաշխարհային պատերազմում Կովկասյան ճակատում տեղի ունեցող իրադարձությունները ներկայացնել երեք՝ ռուսական , թուրքական,  հայկական տեսանկյունից/հիմնավորել փաստերի հիման վրա/:

Թուրքական հրամանատարությունը կարևոր նշանակություն էր տալիս Կովկասյան ակատին: Այս ուղղությամբ թուրքերը կենտրոնացել էին 300հազարանոց երրորդ բանակը: Երբ գերմանակն և թւորքական ռազմանավերը 1914թ. հոկտեմբերի 16-17-ը անսպասելի հարվածներ հասցրին Ռուսաստանի սևծովյան նավահանգիստներին, ռուսական կառավարությունը մի քանի օր անց պաշտոնապես պատերազմ հայտարարեց Օսմանյան կայսրույունը: Պատերազմի սկզբում ռուսները Կովկասյան ճակատում ունեին մոտ 182-հազարանոց զորք: Մեկ ամիս անց ճակատային գիծը Բաթումի մոտից ձգվում էր մինչև Ուրմիա լճից Արևելք ընկած վայրերը: Կովկասյան ակատում առաջին նշանավոր իրադարձությունը Սարիղամիշի ակատամարտն էր: Այն ընթացավ 1914թ. դեկտեմբերի 9-ից մինչև հունվարի 5-ը: Թուրքական երրորդ բանակը, որի հրամանատրությունն անձամբ ստանձնել էր Էնվեր փաշան, կարողացավ գրավել Օլթին, Արդահանը և Կարս-Սարիղամիշի շրջանում դուրս գալ ռուսական զորքերի թիկունքը: Սակայն ռուս զինվորների ու հայ կամավորների հերոսական կռիվների շնորհիվ օսմանյան 90-հազարանոց բանակը գլխովին ջախջախվեց: Էնվերը մի կերպ խուսափեց գերի ընկնելուց: Թուրքական զորքից փրկվելու միայն 12000 հոգի: Թուրքերը միաժամանակ հարձակման էին անցել Իրանի հյուսիսում: Օսմանյան կանոնավոր ուժերը և տեղական թուրք-քուրդ-թաթարական խաժամուժը հաշվեհարդար տեսան Ատրպականի հայերի նպատմամբ: 1915թ. հունվարի դրությամբ այդ վայրերից մոտ 50 հազար հայ էր ներգաղթել Այսրկովկաս: Ռուսական կովկասյան բանակը 1915. գարնանը գրավեց ՝ Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915թ. հուլիսի կեսերին նահանջեց: Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորածների ենթարկվեց թուրքերի կողմից: Կովկասյան ճակատում թվական շոշափելի առավելույուն ապահովելով ՝ ռուսական զորքերը 1915թ. վերջից անցան վճռական գործողությունների: Ձմռան դաժան սառնամանիքի պայմաններում 1916թ. փետրվարի 3-ին նրանք գրավեցին Էրզրումը:

Оставьте комментарий