Նախագծային աշխատանք Սեպտեմբերի 1-10

Վիլիամ Սարոյան

«Կարդում եմ․․․․» նախագիծը սկսված է։
Նպատակը՝ ընթերցել, մեկնաբանել, բացահայտել Սարոյանի ստեղծագործական աշխարհի յուրահատկությունները։

Խնդիրները

Սովորողի հետ քննարկման միջոցով  հասկանալի դարձնել  հեղինակի ասելիքը` ստեղծագործության գաղափարը։
Գրական վերլուծությունը կազմակերպել այնպես, որ արժևորվի ստեղծագործությունն իր արտահայտման ձևի մեջ՝ պատկերների, պատկերավորման միջոցների և արտահայտչության մյուս ձևերի միջոցով։

Ընթացքը՝ ընթերցում ենք Սարոյանի ստեղծագործությունները (նախընտրությամբ), դիտում ֆիլմեր, ներկայացնում ենք ընթերցածի գաղափարը, վերլուծում, պատրաստում ենք տեսանյութեր։

Ամփոփումը՝ Սեպտեմբերի 9-ին և 10-ին։

  • «Իմ գերդաստանը»
  • Սարոյան
  • Կալիֆոռնիայից մինչև Բիթլիս
  • «Ես գիտեմ որն է ճշմարտությունը,
    բայց ավելի լավ բան եմ փնտրում »
  • «Սարոյանի կտակը»-1-ին մաս
  • «Սարոյանի կտակը»-2-րդ մաս
  • «Գրողի խոստովանություն»

    Պատմվածքներ
  • «Գյուղացին»
  • «Հայ մուկը»
  • «Գերդաստանի խենթությունը»
  • Կարճ պատմվածքներ
  • Այլ


    ԻՆՔՆԱՏԻՐԱՊԵՏՄԱՆ ՀԱՆՃԱՐԸ

    Պատմվածքը շատ հետաքրքիր էր և իմաստուն։ Այստեղ գլխավոր հերոսը լինելով աղքատ փորձում էր օգնել մարդկանց։ Լավ կլիներ, որ բոլորն էլ այսպես լինեն։

    Իմաստը՝ օգնություն անելուց փող հարկավոր չէ։

    ԳՅՈՒՂԱՑԻՆ

    Այս պատվածքում մենք կարող ենք նկատել գլխավոր հեորսի աշխատասիրութնուը։
    Նա թողնելով ամեն ինչ գնաց Ամերիկա և սկսեց աշխատել միայնակության մեջբայց միևնույնընա հասավ իր նպատակներին։

    Իմաստը՝ որ պետք չէ հուսահատվել ինչքանել դու միայնակ լինես։


    ԽԱՂՈՂԻ ՏԵՐԵՎՈՎ ՏՈԼՄԱ

    Պատմվածքում պատմում է թե ինչպես է Վիլիամ Սարոյանը իր ընկերոջ հետ ցանկանում գնալ խաղողի տերևների ետևից, որպեսզի գտնվելով ամերիկայում պատրաստեն հայկական բաղադրիչներով, հայկական համեմունքներով և խաղողի տերևով տոլման։

    Իմաստը՝ որտեղ որ դու լինես երբեք չմոռանաս որ դու հայ ես։

    ՈՒ­ԶՈՒՄ ԵՄ, ՈՐ ՆԱ ԱՊ­ՐԻ

    Այս պատմվածքում Վիլիամ Սարոյանը աղքատ էր և ապրում մի փոքրիկ տանը, բայց դա նրան չեր խանգարում ունենալ բարի սիրտ։ Մի պահ նրա տանը ապրող մի սարդ պրկվելու կարիգ ուներ և Սարոյանը փրկեց նրան՝ որովհետև նա էլ եր ցանկանում ապրել ինչպես փոլորը։

    Իմաստը՝ բոլորն էլ ապրելու իրավունք ունեն։ Մարդ թե կենդանի։

    ԼԻ­ՆԵԼ ԾՆ­ՎԱԾ․․․
    Սարոյանը իր կյանքում շատ անգամ ամուսնացավ տարբեր երկրներից գեղեցկուհիների հետ և ունեցավ շատ զավակներ, նրա զավակներն ել ունեցան զավակներ և թեկուզ այդ երեխաների մեջ մեկ ութերորդն է Սարոյան, բայց միևնույնը նրանք գալիս են և հարցնում ինչեպս է Հայաստանը, ինչ է լինելու մեր երկրի հետ․․․։

    Իմաստը՝ մի մոռացեք, որ ձեր արյան մեջ հոսում է հայի արյունը։


    Նաև ես դիտեցի այս երկու Սարոյանի մասին տեսահոլովակները։
    «Սարոյանի կտակը»-1-ին մաս
    «Սարոյանի կտակը»-2-րդ մաս

    Ամփոփում

    Այսպիսով կարդալուց Սարոյանի գրած պատմվածքները և Սարոյանի մասին տեսահոլովակները դիտելուց հետո, ես ծանոթացա նրա կյանքի և մտածելակերպի մասին ավելի լավ, թեկուզ նա միշտ եղել է իմ ամենասիրած գրողն էր։ Ինձ ամենաշատը դուր եկավ <<ԽԱՂՈՂԻ ՏԵՐԵՎՈՎ ՏՈԼՄԱ>> պատմվածքը։ Չնայած պատմվածքը կարճ էր, այն շատ խորիմաստ էր և շատ հետաքրքիր է կարդալը։






Оставьте комментарий